Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-34-Ն-7

2022թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

i

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի «ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓ» սյունակի «25%» թիվը փոխարինել «5%» թվով,

2) Որոշման Հավելված 3-ի «դ» աղյուսակի 3-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան» բառերը փոխարինել «Վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2022թ. մարտի 28

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 28 մարտի 2022 թվական:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 մարտի 2022 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
28.03.2022
N ԲԴԽ-34-Ն-7
Որոշում