ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-34-Ո-64
2022թ.
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՀԻՑ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՍՈՒՐԵՆ ԱՆՏՈՆՅԱՆԻ, ԱՐՏԱԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ՄԱՄԻԿՈՆ ԴՐՄԵՅԱՆԻ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆԻ, ՍՏԵՓԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ, ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ԷԴԳԱՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԵՎ ՆԱԽՇՈՒՆ ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
2022 թվականի մարտի 28-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանի, Արտակ Բարսեղյանի, Մամիկոն Դրմեյանի, Գոռ Հակոբյանի, Ստեփան Միքայելյանի, Արսեն Մկրտչյանի, Տիգրան Պետրոսյանի, Էդգար Սեդրակյանի և Նախշուն Տավարացյանի պաշտոնավարումը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում շարունակելու հանգամանքն արձանագրելու վերաբերյալ հարցը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 2022 թվականի փետրվարի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-24-Ն սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Արձանագրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանի, Արտակ Բարսեղյանի, Մամիկոն Դրմեյանի, Գոռ Հակոբյանի, Ստեփան Միքայելյանի, Արսեն Մկրտչյանի, Տիգրան Պետրոսյանի, Էդգար Սեդրակյանի և Նախշուն Տավարացյանի պաշտոնավարումը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում շարունակելու հանգամանքը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գործելու պահից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2022թ. մարտի 28
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 28 մարտի 2022 թվական: