Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-32-Ո-56

2022թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ ԲԴԽ-101-Ո-292 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 29-ի «Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների ներգրավման և գործունեության կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-101-Ո-292 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ լրացումները.

i

1) Հավելվածի 4-րդ բաժնի 35-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Յուրաքանչյուր Հավակնորդի հետ Նախնական հարցազրույցի տևողությունը չի կարող գերազանցել 90 րոպեն:»,

i

2) Հավելվածի 4-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 43.1-ին կետով.

«43.1. Փորձագետների ֆիզիկական ներկայության անհնարինության դեպքում Նախնական հարցազրույցը կարող է անցկացվել էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառմամբ` հեռավար եղանակով: Տվյալ դեպքում սույն բաժնով նախատեսված գործողությունները ևս այնքանով, որքանով հնարավոր է, իրականացվում են էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառմամբ` հեռավար եղանակով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2022թ. մարտի 21

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 21 մարտի 2022 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
21.03.2022
N ԲԴԽ-32-Ո-56
Որոշում