ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-32-Ո-53
2022թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Կառավարության 2022 թվականի մարտի 17-ի թիվ 326-Ն որոշումը` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով` «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` «5134 Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածին հատկացնել 3200000 (երեք միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ` Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում գտնվող վարչական շենքի ընթացիկ նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով:
2. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2022 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-2 որոշման 1-ին կետը լրացնել 20-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«20) «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» միջոցառման 2022 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 23-ի:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2022թ. մարտի 21
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 21 մարտի 2022 թվական: