ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-31-Ո-51
2022թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը, 18.1-ին և 18.2-րդ կետերը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
i
1) Հավելվածի 4-րդ բաժնի 39-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«գ. Բարձրագույն դատական խորհրդի կողմից հաստատված դատական պրակտիկայի ուսումնասիրման և ամփոփման տարեկան ծրագրի համաձայն կամ Բարձրագույն դատական խորհրդի հանձնարարությամբ պարբերաբար հետազոտում և ամփոփում է Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից նյութական և դատավարական օրենսդրության նորմերի կիրառման դատական պրակտիկան և վիճակագրությունը և ամփոփման արդյունքների հիման վրա կազմում է զեկույցների նախագծեր.»,
i
2) Հավելվածի 4-րդ բաժնի 40-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ» պարբերությամբ.
«ժգ. կազմում է Բարձրագույն դատական խորհրդում քննարկված հարցերի լուծման կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հասցեագրվող դիմումների և այլ գրությունների նախագծեր.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2022թ. մարտի 17
Երևան
Հրապարակվել է «ՀՀ դատական իշխանություն» կայքէջում (www.court.am)` 17 մարտի 2022 թվական: