ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 մարտի 2022 թվականի N 318-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 1003-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի N 203-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1003-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մարտի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի մարտի 17-ի
N 318-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2015 թվականի օգոստոսի 6-ի
N 1003-Ն որոշման
ԿԱԶՄ
ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
Նախագահ - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Նախագահի տեղակալ - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի
նախագահ
Անդամ - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ
Անդամ - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Անդամ - ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության
կոմիտեի նախագահ
Անդամ - Միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական
կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Անդամ - «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների
ներկայացուցիչ` առանց ձայնի իրավունքի
(համաձայնությամբ)»:
Պաշտոնական հրապարակման օրը` 17 մարտի 2022 թվական: