ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-30-Ո-48
2022թ.
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՈՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԻ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ ԿՆԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի թիվ ԲԴԽ-13-Ո-22 որոշմամբ և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի լիազորությունները կատարողի 2022 թվականի մարտի 10-ի թիվ ՆՀ-61-Ա և թիվ ՆՀ-62-Ա հրամանագրերը` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նոնա Գալստյանին և Վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանին տրամադրել իրենց անվամբ կնիքներ:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2022թ. մարտի 14
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 14 մարտի 2022 թվական: