ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 մարտի 2022 թվականի N 249-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 897-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը`
i
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 897-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մարտի 7
Երևան