ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-5-Ո-11
2022թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-55-Ո-123 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ ԲԴԽ-53-Ն-9 որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետով և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ ՆՀ-341-Ա հրամանագիրը, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԲԴԽ-108-Ո-311 որոշումը` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 20-ի «Դատավորների գործունեության հերթական գնահատման ժամանակացույցը հաստատելու և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-62-Ո-173 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ ԲԴԽ-55-Ո-123 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Հավելվածի 1-ին կետի 41-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,
i
2. Հավելվածի 3-րդ կետի 137-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Շիրակի մարզի» բառերը փոխարինել «Երևան քաղաքի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2022թ. հունվարի 13
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 13 հունվարի 2022 թվական: