041.0767.301001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 2001 թվականի N 767
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 413 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի 22-րդ և 23-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն 126 3 1
23. ՀՀ սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության
կենտրոններ 450 - -»:
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը`
ա) սույն որոշման 1-ին կետով սահմանված` աշխատողների առավելագույն թվի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում ինքնուրույն սահմանել աշխատողների թիվը և պաշտոնային դրույքաչափերը` պահպանելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշմամբ առանձին պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի միջև սահմանված հարաբերակցությունը.
բ) ապահովել հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքները և սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների կատարումը:
i
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 413 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 13-ի N 295 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը շարադրել հետևյալ խմբագրությամբ (կցվում է):
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թվականի
հուլիսի 3-ի N 413 որոշմամբ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Աշխատանքի և աշխատավարձի քաղաքականության վարչություն Սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչություն Սոցիալական ծառայությունների վարչություն Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչություն Ընտանիքի հիմնահարցերի վարչություն Զբաղվածության վարչություն Սոցիալական մոնիտորինգի վարչություն Իրավաբանական բաժին Արտաքին կապերի վարչություն Ֆինանսատնտեսագիտական վարչություն Հաշվապահական հաշվառման բաժին Անձնակազմի կառավարման բաժին Ընդհանուր բաժին Նախարարի աշխատակազմ