(ուժը կորցրել է 28.09.05 թիվ 733-Ա որոշում)
i
041.0763.301001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 2001 թվականի N 763
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ TF ԹԻՎ 029889 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Հայաստանի Հանրապետությունում ազգային մարդահամարի անցկացման աշխատանքների ֆինանսավորման TF թիվ 029889 դրամաշնորհի նամակ-համաձայնագրի իրականացման կառավարման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Ս. Մնացականյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության
նախագահ (հանձնաժողովի նախագահ),
(համաձայնությամբ)
Ա. Հակոբյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի
տեղակալ
Ա. Սիմոնյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության
նախագահի տեղակալ-ծառայության աշխատակազմի
ղեկավար
Գ. Գևորգյան - ՀՀ վիճակագրական պետական խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Ս. Ներսիսյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության
մարդահամարի վարչության պետ
Ա. Հակոբյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության
ֆինանսահաշվային բաժնի պետ-գլխավոր
հաշվապահ
Ա. Սաֆյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության
միջազգային համագործակցության բաժնի պետ
Լ. Կիրակոսյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության
աշխատակազմի ղեկավարի օգնական
Ռ. Հարությունյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության «Արտասահմանյան ֆինանսական
ծրագրերի կառավարման կենտրոն» պետական
հիմնարկի գործադիր տնօրեն (հանձնաժողովի
քարտուղար)
(կազմը փոփ. 12.12.01 թիվ 863, 12.08.02 թիվ 479-Ն որոշումներ)
2. Նշված համաձայնագրով նախատեսված ֆինանսական կառավարման և ապրանքների (սարքավորումների) ու ծառայությունների գնումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին:
3. Համաձայնագրով նախատեսված ծրագրի տեխնիկական առաջադրանքի պայմանների, ծրագրի մշակման աշխատանքների կատարման վերաբերյալ հաշվետվությունների նախապատրաստման, տեղացի և օտարերկրյա փորձագետների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման, ինչպես նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ ծրագրի ընդհանուր կազմակերպչական հարցերի լուծման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին: