ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-107-Ո-308
2021թ.
ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻ ԵՎ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել`
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվեկշռից Վճռաբեկ դատարանի աշխատակազմի հաշվեկշռին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն հավելված 1-ի.
2. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվեկշռից Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի հաշվեկշռին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն հավելված 2-ի.
3. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվեկշռից Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի հաշվեկշռին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն հավելված 3-ի.
4. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվեկշռից Վերաքննիչ վարչական դատարանի աշխատակազմի հաշվեկշռին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն հավելված 4-ի.
5. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվեկշռից Վարչական դատարանի աշխատակազմի հաշվեկշռին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն հավելված 5-ի.
6. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվեկշռից Սնանկության դատարանի աշխատակազմի հաշվեկշռին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն հավելված 6-ի.
7. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվեկշռից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվեկշռին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն հավելված 7-ի.
8. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվեկշռից Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվեկշռին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն հավելված 8-ի.
9. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվեկշռից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվեկշռին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն հավելված 9-ի.
10. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվեկշռից Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվեկշռին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն հավելված 10-ի.
11. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվեկշռից Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվեկշռին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն հավելված 11-ի.
12. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվեկշռից Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվեկշռին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն հավելված 12-ի.
13. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվեկշռից Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվեկշռին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն հավելված 13-ի.
14. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվեկշռից Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվեկշռին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն հավելված 14-ի.
15. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվեկշռից Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվեկշռին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն հավելված 15-ի.
16. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվեկշռից Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվեկշռին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն հավելված 16-ի.
17. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվեկշռից դատական կարգադրիչների ծառայության հաշվեկշռին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն հավելված 17-ի.
18. Վճռաբեկ դատարանի աշխատակազմի հաշվեկշռից Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվեկշռին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն հավելված 18-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. դեկտեմբերի 20
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 21 դեկտեմբերի 2021 թվական: