ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-105-Ո-305
2021թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Դատական դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով` «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայություններ» 4214, «Մասնագիտակական ծառայություններ» 4241, «Տրանսպորտային նյութեր» 4264, «Առողջապահական և լաբորատոր նյութեր» 4266, «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267, «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 և «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածներին հատկացնել 10 305 000 (տաս միլիոն երեք հարյուր հինգ հազար ՀՀ դրամ) որից`
1) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Առողջապահական և լաբորատոր նյութեր» 4266 հոդվածին` 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ` ՀՀ կառավարության 12.03.2020թ. թիվ 296-Ա որոշմամբ սահմանված իրավակարգավորման համաձայն Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (CՕVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակում մեկ անձից գնման ձևով ապրանքների (դիմակներ, ախտահանիչ նյութեր) ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով,
2) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային նյութեր» 4264 հոդվածին` 1 770 000 (մեկ միլիոն յոթ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ` «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված 1-ին մասի 4-րդ կետի համաձայն մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով ծառայողական ավտոմեքենաների համար ձմեռային անվադողերի և կուտակիչ մարտկոցների, սեղմված բնական գազի ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով,
3) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածին` 860 000 (ութ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ` «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված 1-ին մասի 4-րդ կետի համաձայն մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով հակահրդեհային պայմաններն ապահովելու նպատակով կրակմարիչների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով,
4) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածին` 780 000 (յոթ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ` «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված 1-ին մասի 4-րդ կետի համաձայն մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով թիթեղյա պահարանների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով,
5) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածին` 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ` «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված 1-ին մասի 4-րդ կետի համաձայն մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով լուսարձակների (լուսատարրերի) ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով,
6) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածին` 345 000 (երեք հարյուր քառասունհինգ հազար) ՀՀ դրամ` «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված 1-ին մասի 4-րդ կետի համաձայն մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով գործիքների հավաքածուների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով,
7) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածին` 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ` «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված 1-ին մասի 4-րդ կետի համաձայն մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով ջրի պոմպերի ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով,
8) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածին` 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ`»Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված 1-ին մասի 4-րդ կետի համաձայն մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով մասնագիտական ծառայությունների (բեռնման-բեռնաթափման ծառայությունների, կոյուղու հետ կապված աշխատանքների, այլ ծառայությունների) ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով,
9) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայություններ» 4214 հոդվածին` 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ`»Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված 1-ին մասի 4-րդ կետի համաձայն մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումներում հեռախոսագծերի նորոգման հետ կապված ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով,
10) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածին` 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ`»Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված 1-ին մասի 4-րդ կետի համաձայն մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող Սնանկության դատարանի վարչական շենքում ծեփանյութերի /գիպսաստվարաթղթե աշխատանքների/ ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով:
2. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2021 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-2 որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետով հաստատված 19-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. դեկտեմբերի 13
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 13 դեկտեմբերի 2021 թվական: