Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 193 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հոկտեմբերի 2021 թվականի N 1778-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.12.1-ին կետով.

 

«1.12.1. ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԿԵՏ

 

1. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1) Տոնոմետր

2) Բժշկական ջերմաչափ (առնվազն 3 հատ)

3) Պատվաստանյութերի պահպանման թերմոկոնտեյներ կամ սառնարան-պայուսակ

4) Անվտանգ այրման տուփեր` օգտագործված ներարկիչների հավաքման համար

5) Բամբակ, 70 տոկոսանոց սպիրտ, ինքնաարգելափակվող ներարկիչներ, ներարկիչներ պատվաստանյութի վերականգնման համար, ախտահանիչ նյութ, միանվագ օգտագործման անձեռոցիկներ

6) Առաջին բժշկական օգնության պայուսակ` անհետաձգելի բժշկական օգնության հավաքածուով

7) Պատվաստումների գրանցամատյան, պատվաստանյութերի և ներարկիչների օրական ծախսի թերթիկ

8) Անհետաձգելի օգնության միջոցառումների կատարման հրահանգ պարունակող պաստառ (պաստառներ)

9) Սեղան և աթոռներ

10) Անհատական պաշտպանության միջոցներ (արտահագուստ, դիմակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոց)

11) Կենցաղային թափոնների աղբարկղ

12) Վտանգավոր թափոնների արկղ

 

2. ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1) Ընտանեկան բժիշկ կամ բժիշկ-թերապևտ կամ բժիշկ-ինֆեկցիոնիստ կամ բժիշկ-ալերգոլոգ և իմունոլոգ կամ մանկաբույժ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2) Միջին բուժաշխատող (բուժաշխատողներից մեկը` հակատուբերկուլյոզային դիսպանսերի կողմից տուբերկուլյոզի իմունականխարգելիչ պատվաստում կատարելու թույլտվության պարտադիր առկայությամբ)

3. Շարժական պատվաստումային կետի հարակից տարածքում ապահովվում են պատվաստում ստանալուց հետո պացիենտների ժամանակավոր` 30 րոպե գտնվելու համար անհրաժեշտ պայմաններ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հոկտեմբերի 28

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 հոկտեմբերի 2021 թվական:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ

մասի համաձայն լիցենզիայի պայմանների ու պահանջների այնպիսի

փոփոխությունը, որը սահմանափակում է լիցենզավորված անձի

իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր

պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան

փոփոխությունը հրապարակելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.10.2021
N 1778-Ն
Որոշում