Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 2021 թվականի N 1603-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը հաստատելու մասին» N 765-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման`

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴԻ (ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ) ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

i

բ. նախաբանում «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Ղեկավարվելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով`» բառերը,

i

գ. 1-ին կետի «Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը` համաձայն հավելվածի:» բառերը փոխարինել «Սահմանել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման, ինչպես նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը` համաձայն հավելվածի:» բառերով.

2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի`

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴԻ (ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ) ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ»,

բ. նախաբանի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների (այսուհետ` ճանապարհներ) օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների) տեղադրվող գովազդի (գովազդային վահանակի), ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման հետ կապված փոխհարաբերությունները:»,

i

գ. 4-րդ կետում «համաձայնությունը» բառը փոխարինել «թույլտվությունը» բառով և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը հանել,

դ. 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների)` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,

բ) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման մարզային նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների)` համապատասխան մարզպետը:»,

ե. 4-րդ կետից հետո լրացնել նոր` 4.1-ին կետ.

i

«4.1. Բնակավայրերի սահմանների միջով անցնող` Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ (գովազդային վահանակ) տեղադրելու թույլտվությունը, ճանապարհային երթևեկության անվտանգության մասով համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, տալիս է տվյալ բնակավայրը ներառող համայնքի ղեկավարը` համայնքի ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան:»,

i

զ. 5-րդ կետում «4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում» բառերը փոխարինել «4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում, ինչպես նաև 4.1-ին կետում» բառերով, իսկ «ա» ենթակետի «համաձայն ձևի.» բառերը փոխարինել «համաձայն N 1 ձևի.» բառերով,

i

է. 6-րդ կետի «գ» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,

ը. 6-րդ կետի «դ» ենթակետի «եզրակացության կազմում:» բառերը փոխարինել «գովազդային վահանակի տեղադրման թույլտվության տրամադրում:» բառերով,

i

թ. 7-րդ կետում «Դրական եզրակացության» բառերը փոխարինել «Գովազդային վահանակի տեղադրման թույլտվություն ստանալու» բառերով,

i

ժ. 8-րդ կետը «համապատասխանության ակտ» բառերից հետո լրացնել «(համաձայն N 2 ձևի)» բառերով,

ժա. 8-րդ կետից հետո լրացնել 8.1-ինից 8.5-րդ կետեր.

i

«8.1. Գովազդային վահանակի տեղադրման համար լիազոր մարմնի կողմից տրված տեխնիկական պայմանների համապատասխանության դեպքում գովազդային վահանակի տեղադրման թույլտվությունը տրամադրվում է հինգ տարի ժամկետով` ամեն անգամ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Թույլտվությունն ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի կողմից գովազդային վահանակի տեխնիկական պայմաններին համապատասխանության ակտ տրամադրելուն հաջորդող օրվանից:

8.2. Երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի գովազդային վահանակի տեղադրման ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ: Նշված ժամկետի խախտմամբ ներկայացված դիմումները մերժվում են լիազոր մարմնի կողմից:

8.3. Լիազոր մարմինը բավարարում է սույն կարգի 8.2.-րդ կետով ներկայացված երկարաձգման դիմումը, եթե դիմողը գովազդային վահանակի շահագործման ընթացքում որևէ խախտում թույլ չի տվել:

8.4. Լիազոր մարմնի թույլտվությունը համարվում է ուժը կորցրած, եթե դիմողը գովազդային վահանակի տեղադրման թույլտվությունը ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում չի տեղադրում գովազդային վահանակը, կամ դիմողը գովազդային վահանակը տեղադրելուց հետո 3 ամսվա ընթացքում չի դիմում տեխնիկական պայմանների համապատասխանության ակտ ստանալու համար:

8.5. Տեղադրված գովազդային վահանակի թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նշված գովազդային վահանակի մասով իրականացվել են այնպիսի վերակառուցման աշխատանքներ, որոնք չեն համապատասխանում թույլտվություն ստացած գովազդային վահանակի նախագծին, ինչպես նաև առանձին չեն համաձայնեցվել լիազոր մարմնի հետ` սույն որոշման հավելվածի 2-րդ գլխով սահմանված կարգի համաձայն:»,

ժբ. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով`

i

«գ) սույն կարգի 9-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված ժամկետների ավարտից հետո, եթե տնտեսավարողին չի տրամադրվում տեխնիկական պայմանների համապատասխանության ակտ, ապա լիազոր մարմնի կողմից տրված թույլտվությունը համարվում է ուժը կորցրած:»,

ժգ. 10-րդ կետի «կարող է մերժվել» բառերը փոխարինել «մերժվում է» բառով,

i

ժդ. 10-րդ կետի «գ» ենթակետը «առուներում» բառից հետո լրացնել «և լուսավորության սյուների վրա գովազդային վահանակների տեղադրման դեպքերի» բառերով,

ժե. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«11. Դիմումի մերժման դեպքում լիազոր մարմինը դիմողին դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմումը ստանալու օրվանից հետո մինչև 30 օրվա ընթացքում` ներկայացնելով մերժման հիմքերը:»,

ժզ. 19-րդ կետի «լիազորված» բառը փոխարինել «լիազոր» բառով,

i

ժէ. 19-րդ կետից հետո լրացնել նոր` 5-րդ գլուխ.

i

«V. ԱՊՕՐԻՆԻ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸ

20. Սույն կարգի իմաստով գովազդային վահանակի տեղադրումը համարվում է ապօրինի, եթե գովազդային վահանակը ճանապարհներին տեղադրվել է`

1) առանց լիազոր մարմնի թույլտվության.

2) գովազդի (գովազդային վահանակների) տեղադրման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ.

3) առանց ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների պահպանմանը կամ անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջների պահպանման:

21. Ճանապարհներին առանց լիազոր մարմնի թույլտվության գովազդային վահանակի տեղադրում է համարվում նաև, եթե լրացել և չի երկարաձգվել սույն կարգի 8.1-ին կետով սահմանված գովազդային վահանակի տեղադրման ժամկետը:

22. Լիազոր մարմինը յուրաքանչյուր գովազդային վահանակի տեղադրման թույլտվության վերաբերյալ տեղեկատվությունը թույլտվությունը տրամադրելու օրվանից հետո տասնօրյա ժամկետում ներկայացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:

23. Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը սույն կարգի 20-րդ կետով նախատեսված հիմքերով խախտում հայտնաբերելու դեպքում գովազդակրի նկատմամբ կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ, որից հետո մեկ ամսվա ընթացքում եթե գովազդակիրը գովազդային վահանակը սույն որոշման հավելվածի 2-րդ գլխով սահմանված կարգի համաձայն չի օրինականացնում կամ սույն որոշման հավելվածի 5-րդ գլխով սահմանված կարգի համաձայն չի ապամոնտաժում, ապա տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը կազմում է գովազդային վահանակի ապամոնտաժման ակտ:

24. Ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման ակտը ենթակա է կատարման գովազդակրի կողմից և վերջինիս միջոցների հաշվին` ակտի մասին պատշաճ ծանուցվելուց հետո մեկամսյա ժամկետում:

25. Ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման ակտի պահանջը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման ակտը ներկայացնում է լիազոր մարմնին:

26. Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը սույն կարգի 20-րդ կետով նախատեսված հիմքերով խախտում հայտնաբերելու և գովազդակրին չհայտնաբերելու դեպքում ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման ակտը ներկայացնում է լիազոր մարմնին:

27. Լիազոր մարմինը ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման ակտը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ապահովում է ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժումը:».

i

3) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի ամբողջ տեքստում «գովազդ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «գովազդ (գովազդային վահանակ)» բառերով` համապատասխան հոլովաձևերով.

i

4) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի «Ձև»-ում «Ձև» բառը փոխարինել «Ձև N 1» բառով և թվով.

i

5) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը լրացնել նոր` N 2 ձևով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. սեպտեմբերի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի սեպտեմբերի 30-ի

N 1603-Ն որոշման

 

Ձև N 2

 

ԱԿՏ ___

Տեղադրված գովազդային վահանակի տեխնիկական

պայմանների համապատասխանության

 

1. Գովազդային վահանակի տեղադրման աշխատանքը կատարված է` համաձայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 30.09.2020 թ. N ԱՍ/25.1/26686-2020 թույլտվությամբ տրված տեխնիկական պայմանների:

2. ___________________________ Ընկերության __________________________ ճանապարհի __________________________________ գովազդային վահանակը համապատասխանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրված տեխնիկական պայմաններին:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.09.2021
N 1603-Ն
Որոշում