ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-79-Ո-189
2021թ.
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԱԿԱԶՄԻ ԱՎԵԼԱՑՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ 30 ԴԱՏԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասերը, 89-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 911-Ն, 2021 թվականի հուլիսի 8-ի թիվ 1119-Ն, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 14-ի թիվ ԲԴԽ-39-Ո-67, 2021 թվականի հուլիսի 22-ի թիվ ԲԴԽ-49-Ո-112 որոշումները` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել Վերաքննիչ վարչական դատարանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի, Վերաքննիչ քրեական դատարանի, Սնանկության դատարանի, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների թվակազմի ավելացմամբ պայմանավորված` Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2022 թվականի 30 դատավորի համար պլանավորված բյուջետային հայտը` համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
2. Հանձնարարել Դատական դեպարտամենտին` Վերաքննիչ վարչական դատարանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի, Վերաքննիչ քրեական դատարանի, Սնանկության դատարանի, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների թվակազմի ավելացմամբ պայմանավորված` Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2022 թվականի 30 դատավորի համար պլանավորված բյուջետային հայտը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. սեպտեմբերի 30
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 30 սեպտեմբերի 2021 թվական: