Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀ ...

06.09.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.08.2021  -ից մինչեւ   06.09.2021  -ը:
 

(սույն որոշման 4-րդ կետի համաձայն սույն որոշման գործողությունը

դադարելու է 06.09.2021 թվականից)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մարտի 2021 թվականի N 281-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածի 50-րդ կետը և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ժամանակավոր արգելված ապրանքների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին նախատեսված ժամանակավոր արգելքի մասին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման վերահսկողությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և գործում է վեց ամիս ժամկետով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. մարտի 4

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի մարտի 4-ի

N 281-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

    Ապրանքների անվանումը                                  ԱՏԳ ԱԱ

                                                          ծածկագիր

 

    Վառելափայտ` գերանների, ծղանների, ճյուղերի,            4401

ցախի տրցակների տեսքով

    կամ այլ համանման ձևերով                               4401 11 000

(բացառությամբ` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4401 12 000 ծածկագրին

դասվող խաղողի վազի էտի արդյունքում առաջացած

փաթեթավորված արկաթի (ցախի)

 

    Անտառանյութեր` չմշակված, կեղևը  կամ մատաղ             4403

շերտերը հեռացրած

կամ

կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած

 

    Փայտանյութ` տակառագործական, ճեղքած գերաններ,          4404

փայտե ցցագերաններ, ցցեր և սյուներ` սրածայր,

բայց երկայնքով չսղոցած, անտառանյութեր`

կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացած և

այլ եղանակով չմշակած, գործիքների և համանման

արտադրատեսակների համար նախատեսված, ձեռնափայտերի,

հովանոցների, բռնակների արտադրության համար

օգտագործվող, ծեղ և համանման փայտանյութ

 

(հավելվածը փոփ. 06.08.2021 թիվ 1265-Ն որոշում)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 մարտի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.03.2021
N 281-Ն
Որոշում