Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅ ...

 

(ուժը կորցրել է օրենքի մասով` 17.12.97 թիվ ՀՕ-188)

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
26 մարտի 1996 թ.

 

«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ» ԵՎ «ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՇԱՀՈՒՅԹԻՑ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՖՈՆԴԵՐԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ, ԱՅԴ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԻ» ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական ձեռնարկությունների եվ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1 հոդվածի ութերորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհումից հետո տվյալ ձեռնարկության հաշվետու տարվա չբաշխված շահույթի` պետությանը պատկանող բաժնեմասից ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդին ուղղվող գումարը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով անհատույց բաշխվում է տվյալ ձեռնարկությունում բաշխման պահին առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող աշխատողներին` անկախ մասնակի անհատույց սեփականաշնորհմանն այդ աշխատողների մասնակցության հանգամանքից` բաժնետոմսերի կամ բաժնետոմսերի հավաստագրերի ձևով»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Ուժը կորցրած ճանաչել`

i

ա) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 1-ին կետի «գ» ենթակետը.

i

բ) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի մայիսի 6-ի «Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման և այդ ձեռնարկություններն ընկերությունների վերակազմավորելու կարգի» և «Մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում շահույթից ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդերին կատարվող մասհանումների, այդ միջոցներից հիմնական ֆոնդերի ձեռքբերման և կանոնադրական հիմնադրամի փոփոխման կարգի» հաստատման մասին» որոշման 2-րդ կետը:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքը կիրառել պաշտոնական հրապարակման պահից:

 

23 մարտի 1996 թ.

ՀՕ-45

 

 

pin
ՀՀ 23.03.1996
N ՀՕ-45 օրենք