ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-47-Ո-99
2021թ.
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ԵՎ ԹԵՄԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-37-Ն-2 որոշման հավելվածի 16-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Արդարադատության ակադեմիայում դատական կարգադրիչների 2022 թվականի ուսուցման ծրագրերում ներառման նպատակով Արդարադատության ակադեմիայի ռեկտորին ներկայացնել վերապատրաստման առարկայական կուրսերի և թեմաների վերաբերյալ առաջարկություններ` համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. հուլիսի 8
Երևան
Հավելված 1
Բարձրագույն դատական խորհրդի
2021 թվականի հուլիսի 8-ի թիվ
ԲԴԽ-47-Ո-99 որոշման
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ԵՎ ԹԵՄԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Առաջին բուժօգնություն,
2. էթիկետ,
3. Միջանձնային հարաբերությունների հոգեբանական ասպեկտները, ինքնակառավարման վերահսկողության առանձնահատկությունները և ներազդման հոգեբանությունը,
4. էքստրեմալ իրավիճակների հոգեբանություն,
5. Կառավարման հմտություններ,
6. Իրավաբանական գրագրություն և փաստաթղթերի վարման կանոններ,
7. Շարային պատրաստվածություն,
8. Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառում, գազային ատրճանակի և կարճափող հրազենի կիրառման հմտություններ,
9. Դատական կարգադրիչների գործողությունները դատարաններում արտակարգ իրավիճակներ առաջանալու դեպքում:
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 8 հուլիսի 2021 թվական: