ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-42-Ո-76
2021թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով` «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածին հատկացնել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, որից`
1) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարչական շենքի աշխատասենյակների ձևափոխման և սանհանգույցների նորոգման շինարարական աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով`400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ,
2) Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրի վարչական շենքի տանիքի և աշխատասենյակների ընթացիկ նորոգման շինարարական աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ,
3) Սնանկության դատարանի վարչական շենքի աշխատասենյակների ձևափոխման շինարարական աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2021 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-2 որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետով հաստատված 19-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. հունիսի 21
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 21 հունիսի 2021 թվական: