Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 666-Լ ՈՐՈՇ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 2021 թվականի N 587-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 666-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 666-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «հավելվածների» բառով.

2) որոշման հավելվածը «Հավելված» բառից հետո լրացնել «1» թվով.

3) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 39-րդ կետը.

4) որոշման հավելվածի

 

._________________________________________________________________________.

|93.  |Եվրոպական խորհրդարանի և  Խորհրդի 2004 թվականի ապրիլի 21-ի          |

|     |2004/35/ԵՀ հրահանգ` շրջակա միջավայրին հասցվող վնասի կանխարգելման   |

|     |և  վերականգնման մասով բնապահպանական պատասխանատվության մասին`       |

|     |փոփոխություններով                                                  |

._________________________________________________________________________.

 

տողից հետո շարադրված ենթակետերում «94.1» թիվը փոխարինել «93.1» թվով, «94.2» թիվը` «93.2» թվով, «94.4» թիվը` «93.3» թվով, «94.5» թիվը` «93.4» թվով, իսկ «94.6» թիվը` «93.5» թվով.

5) որոշման հավելվածում «95.1-95.7» թվերը համապատասխանաբար փոխարինել «94.1-94.7» թվերով, «96.1-96.5» թվերը` «95.1-95.5» թվերով, «97.1-97.3» թվերը` «96.1-96.3» թվերով, «98.1-98.4» թվերը` «97.1-97.4» թվերով, «99.1-99.3» թվերը` «98.1-98.3» թվերով, «100.1-100.5» թվերը` «99.1-99.5» թվերով, «101.1-101.4» թվերը` «100.1-100.4» թվերով, իսկ «103.1-103.4» թվերը` «101.1-101.4» թվերով.

6) որոշման հավելվածի

._________________________________________________________________________.

|102. |Խորհրդի 1998 թվականի նոյեմբերի 3-ի 98/83/ԵՀ կանոնակարգ (ԵՀ)` մարդու|

|     |կողմից սպառման համար նախատեսված ջրի որակի մասին` փոփոխություններով |

._________________________________________________________________________.

 

տողից հետո շարադրված ենթակետերում «104.1-104.4» թվերը համապատասխանաբար փոխարինել «102.1-102.4» թվերով.

7) որոշման հավելվածի

._________________________________________________________________________.

|103. |Խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 12-ի 91/676/ԵՏՀ հրահանգ`           |

|     |գյուղատնտեսական աղբյուրներից արտանետվող նիտրատների հետևանքով       |

|     |առաջացող աղտոտման դեմ ջրերի պաշտպանության վերաբերյալ`              |

|     |փոփոխություններով                                                  |

._________________________________________________________________________.

 

տողից հետո շարադրված ենթակետերում «105.1-105.4» թվերը փոխարինել «103.1-103.4» թվերով.

8) որոշման հավելվածի

._________________________________________________________________________.

|105. |Խորհրդի 1999 թվականի ապրիլի 26-ի 1999/31/ԵՀ հրահանգ` աղբավայրերի   |

|     |մասին` փոփոխություններով                                           |

._________________________________________________________________________.

 

տողից հետո շարադրված ենթակետերում «105.8» թիվը փոխարինել «105.5» թվով, «105.9» թիվը` «105.6» թվով, «105.10» թիվը` «105.7» թվով, իսկ «105.11» թիվը` «105.8» թվով

9) որոշման հավելվածի

._________________________________________________________________________.

|111.5|Արտահանված|Արտահանված|2023   |Համաձայ- |Բնապահ|ԵՄ-ն      |Արտահան- |

|     |քիմիական  |քիմիական  |թվականի|նագիրն   |պանու-|Շրջակա    |ման      |

|     |նյութերին |նյութերին |առաջին |ուժի մեջ |թյան  |միջավայրի |ենթակա   |

|     |ներկայաց- |ներկայաց- |եռամ-  |մտնելուց |նախա- |համար     |քիմիական |

|     |վող պիտա- |վող պիտա- |սյակ   |հետո` 5  |րարու-|          |նյութերի |

|     |կավորման  |կավորման  |       |տարվա    |թյուն |ԵՄ        |պիտակա-  |

|     |և  փաթեթա-|և  փաթեթա-|       |ընթացքում|      |Բարձրաս-  |վորում և |

|     |վորման    |վորման    |       |         |      |տիճան     |փաթեթա-  |

|     |պահանջների|պահանջների|       |         |      |խորհրդա-  |վորում   |

|     |կատարում  |կատարման  |       |         |      |տու       |         |

|     |(17-րդ    |պահանջների|       |         |      |          |         |

|     |հոդված)   |սահմանում |       |         |      |TAIEX 2022|         |

|     |          |          |       |         |      |Twinning  |         |

._________________________________________________________________________.

 

տողում «111.5» թիվը փոխարինել «111.6» թվով.

10) որոշման հավելվածում «111.6» թիվը փոխարինել «111.7» թվով.

11) որոշման հավելվածի 142-րդ կետի 4-րդ սյունակում «20211» թիվը փոխարինել «2021» թվով.

12) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. մայիսի

Երևան

 

Հավելված
ՀՀ վարչապետի
N 587-Լ որոշման

«Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2019 թ. հունիսի 1-ի
N 666-Լ որոշման»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
31.05.2021
N 587-Լ
Որոշում