ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հունիսի 2021 թվականի N 920-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների և ծավալուն ծրագրերի իրականացման քաղաքաշինական փաստաթղթերի պայմանների կարգավորման նպատակով Հայաստանի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) 3-րդ ենթակետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով
«4) հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերի դրույթներին համապատասխան կառուցապատման ընդհանուր մակերեսը 10000 քառ.մ. գերազանցող մակերես ունեցող բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների (շենքերի համալիրների) համար` վեց տարին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը տարածվում է մինչև որոշման ընդունումը ծագած հարաբերությունների վրա, եթե նախկինում տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների համար չեն լրացել սույն որոշմամբ սահմանված առավելագույն ժամկետները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հունիսի 3
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 4 հունիսի 2021 թվական: