Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 950 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մայիսի 2021 թվականի N 807-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 950-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Ծառայության առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին տրվող հավելումների չափերը և վճարման դեպքերը սահմանելու մասին» N 950-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) վերնագրում «ՉԱՓԵՐԸ ԵՎ» բառերը փոխարինել «ՉԱՓԵՐԸ,» բառով, իսկ «ԴԵՊՔԵՐԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ԿԱՐԳԸ» բառերով.

2) նախաբանում «15.1-ին» բառերը փոխարինել «14.2-րդ» բառերով.

3) վերնագրում և որոշման ամբողջ տեքստում «ծառայող» կամ «ծառայողներ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ» կամ «ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. մայիսի 20

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 մայիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.05.2021
N 807-Ն
Որոշում