Սեղմել Esc փակելու համար:
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-31-Ո-53

2021թ.

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

2021 թվականի մայիսի 17-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու, հաստատելու և Ազգային ժողովին առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 133-րդ հոդվածի 10-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

1. Կազմել և հաստատել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը` համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովին առաջարկել սույն որոշմամբ հաստատված անձանց թեկնածությունները` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2021թ. մայիսի 17

Երևան

 

Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի

2021 թվականի մայիսի 17-ի թիվ

ԲԴԽ-31-Ո-53 որոշման

 

ՑՈՒՑԱԿ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|N  |ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ,      |ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ,   |ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ    |ՊԱՇՏՈՆ |

|   |ՀԱՅՐԱՆՈՒՆ             |ԾՆՆԴԱՎԱՅՐ      |                  |       |

|___|______________________|_______________|__________________|_______|

|1. |ԱՅՎԱԶՅԱՆ Հրաչ Մարտունի|1974թ. Լոռու   |Վարչական դատարան  |Դատավոր|

|   |                      |մարզ,          |                  |       |

|   |                      |ք. Վանաձոր     |                  |       |

|___|______________________|_______________|__________________|_______|

|2. |ԲԵԴԵՎՅԱՆ Հովսեփ Լևոնի |1975թ. Արարատի |Վերաքննիչ վարչական|Նախագահ|

|   |                      |մարզ,          |դատարան           |       |

|   |                      |գ. Նոր Խարբերդ |                  |       |

|___|______________________|_______________|__________________|_______|

|3. |ՀԱԿՈԲՅԱՆ Լիանա Օնիկի  |1976թ.         |Վարչական դատարան  |Դատավոր|

|   |                      |ք. Երևան       |                  |       |

._____________________________________________________________________.

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 17 մայիսի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
17.05.2021
N ԲԴԽ-31-Ո-53
Որոշում