ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մայիսի 2021 թվականի N 716-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 403-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 36-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի «Կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը և հաշվետվության ձևը սահմանելու մասին» N 403-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվության ձևը և դրա լրացման կարգը սահմանող իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. մայիսի 6
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 7 մայիսի 2021 թվական: