Սեղմել Esc փակելու համար:
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

20 ապրիլի 2021 թվականի N 186

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

01.01.2021 թ.-ի դրությամբ ՀՀ քաղաքացին ունի 20 տոկոսից ավել փայաբաժին ՀՀ ռեզիդենտ երկու կազմակերպություններում, որոնց մասով 2020 թ.-ի դեկտեմբեր ամսին սկսվել է լուծարման գործընթաց: Վերջիններիս մասով չի ներկայացվել գործունեությունը դադարեցնելու մասին դիմում: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ կետի շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, բացառությամբ այն դեպքերի, երբ, Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել: Հարց` վերը նշված ՀՀ քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր, կարող է 2021 թ.-ի ընթացքում հանդիսանալ շրջանառության հարկ վճարող, եթե խնդրահարույց կազմակերպությունները 2020 թ.-ի դեկտեմբերից մինչև այժմ գտնվում են լուծարման գործընթացում:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` օրենսգրքի կիրառության իմաստով` կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին,

i

- 254-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետին համապատասխան` շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել` օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, բացառությամբ այն դեպքերի, երբ, օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ գրությամբ նկարագրված դեպքում` օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան փոխկապակցված համարվող անհատ ձեռնարկատերը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող, եթե փոխկապակցված մյուս կազմակերպությունները հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և փաստացի գործունեություն չեն իրականացրել:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
20.04.2021
N 186
Իրազեկման թերթիկ