ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 ապրիլի 2021 թվականի N 668-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 2055-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հանձնելու մասին» N 2055-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) որոշման 1-ին կետը «հասցեում գտնվող» բառերից հետո լրացնել «2021 թվականի փետրվարի 22-ի դրությամբ գնահատված 78 543 000 դրամ վերարտադրման արժեքով» բառերով.
2) որոշման 2-րդ կետում «երկամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
2021 թ. ապրիլի
Երևան