Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-25-Ո-39

2021թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 27.1-ին հոդվածի 1-ին մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կողմից, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննվող առանձին տեսակի գործերի ցանկը, յուրաքանչյուր դատարանում այդպիսի գործեր քննող դատավորների քանակը և ընտրության կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-48 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

i

1) Որոշման վերնագրում «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ» բառերը,

i

2) Որոշման նախաբանում «4-րդ մասերով» բառերից հետո լրացնել «, 27. 1-ին հոդվածի 1-ին մասով» բառերը,

3) Որոշումը լրացնել 3.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«3.1. Սահմանել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարաններում, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, առանձին տեսակի գործեր քննող դատավորների քանակը և առանձին տեսակի գործեր քննող դատավորների ընտրության կարգը` համաձայն թիվ 4 հավելվածի»` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ          Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2021թ. ապրիլի 22

Երևան

 

Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի

2021թ. ապրիլի 22-ի

թիվ ԲԴԽ-25-Ո-39 որոշման

 

«Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018թ. հուլիսի 9-ի

թիվ ԲԴԽ-23-Ո-41 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ, Ի ԼՐՈՒՄՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԵՐԻ, ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾԵՐ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ

 

.________________________________________________________.

|Դատարանի անվանումը    |Տվյալ դատարանում առանձին տեսակի  |

|                      |գործեր քննող դատավորների քանակը  |

|______________________|_________________________________|

|Վերաքննիչ քաղաքացիական|Ապօրինի ծագում ունեցող գույքի| 6 |

|դատարան               |բռնագանձման վերաբերյալ գործեր|   |

.________________________________________________________.

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ, Ի ԼՐՈՒՄՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԵՐԻ, ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾԵՐ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ յուրաքանչյուր դատարանում (այսուհետ` Դատարան) առանձին տեսակի գործերը քննվում են տվյալ դատարանի նման գործեր քննելու մասնագիտացում (այսուհետ` Մասնագիտացում) ունեցող դատավորների կողմից (այսուհետ` Մասնագիտացված դատավոր), որոնք ընտրվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից:

2. Դատարանում Մասնագիտացված դատավորի ընտրությունը կատարվում է Դատարանի նախագահի առաջարկությամբ` կամավորության սկզբունքի առաջնային պահպանմամբ:

3. Մասնագիտացված դատավորների թեկնածությունների վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու հայտը կազմվում և Դատարանի նախագահին է ուղարկվում Դատական դեպարտամենտի կողմից` առաջարկություն ներկայացնելու ժամկետի նշումով:

4. Յուրաքանչյուր մասնագիտացված դատավորի ընտրության համար Դատարանի նախագահը ներկայացնում է մինչև երեք թեկնածություն:

5. Մասնագիտացված դատավորի ընտրության կամավորության սկզբունքը պահպանելու անհնարինության դեպքում դատարանի նախագահն այդ մասին տեղեկացնում է Դատական դեպարտամենտին: Այդ դեպքում Մասնագիտացված դատավորի ընտրությունը կատարում է Բարձրագույն դատական խորհուրդը` տվյալ Դատարանի բոլոր դատավորների թվից:

6. Մասնագիտացված դատավորի ընտրության նոր հիմքեր (մասնագիտացված դատավորի լիազորությունների դադարում կամ դադարեցում, դատական կազմերի փոփոխություն և այլն) առաջանալու դեպքում ընտրությունն իրականացվում է սույն կարգին համապատասխան:

7. Առանձին տեսակի գործերի բաշխումը և վերաբաշխումը Մասնագիտացված դատավորների միջև կատարվում է «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված կարգով»:

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 23 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
22.04.2021
N ԲԴԽ-25-Ո-39
Որոշում