ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-25-Ո-38
2021թ.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՆԵԼԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Քննարկելով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի քաղաքացիական մասնագիտացման թափուր տեղի առկայությունն ու այն համալրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասով, 116-րդ հոդվածի 5-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի թեկնածու Նելլի Հարությունյանին առաջարկել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի քաղաքացիական մասնագիտացման թափուր տեղում իր թեկնածությունը` Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. ապրիլի 22
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 22 ապրիլի 2021 թվական: