ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 2021 թվականի N 496-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման N 1 հավելվածի`
1) աղյուսակի 24-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-ին և 24.2-րդ կետերով`
._____________________________________________________________________.
|«24|տարածքային մարմիններում սոցիալական պատրոնաժի |2.20 |
|.1.|կազմակերպիչ` խնամակալության և հոգաբարձության | |
| |մարմինների հետ (սոցիալական պաշտպանության ոլորտին | |
| |վերաբերող առանձին գործառույթներ) աշխատանքները | |
| |համակարգող | |
|___|_____________________________________________________|___________|
|24.|փաստաթղթավար` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի |2.00»: |
|2. | | |
._____________________________________________________________________.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. ապրիլի 8
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 9 ապրիլի 2021 թվական: