ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-16-Ո-20
2021թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2021 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-2 որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 8-րդ ենթակետերով հաստատված 1-ին, 2-րդ, 8-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2021թ. մարտի 25
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 25 մարտի 2021 թվական: