ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-13-Ո-16
2021 թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով` «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` «4251 Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» և «4239 Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածներին հատկացնել 40 925 896 ՀՀ դրամ (քառասուն միլիոն ինը հարյուր քսանհինգ հազար ութ հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ, որից`
1) Դատական դեպարտամենտի և»Ագաթ-777» ՍՊԸ-ի միջև 18.12.2020թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-20/03-01» ծածկագրով պայմանագրով նախատեսված` Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի վարչական շենքերի կաթսայատան նոր գազատարի և ջրատարի վերանորոգման աշխատանքների իրականացման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով` 35 000 000 (երեսունհինգ միլիոն) ՀՀ դրամ («4251 Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդված),
2) Դատական դեպարտամենտի և «Ագաթ-777» ՍՊԸ-ի միջև 15.02.2021թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-20/04-1» ծածկագրով պայմանագրով նախատեսված` Վճռաբեկ դատարանի վարչական շենքի ընթացիկ նորոգման աշխատանքների իրականացման նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով` 4 856 896 (չորս միլիոն ութ հարյուր հիսունվեց հազար ութ հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ («4251 Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդված),
3) «Մովսես Շինարար» ՍՊԸ-ի կողմից Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի վարչական շենքերի կաթսայատան նոր գազատարի և ջրատարի վերանորոգման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության աշխատանքների իրականացման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով` 796 000 (յոթ հարյուր իննսունվեց հազար) ՀՀ դրամ («4239 Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդված),
4) «ՀԴՇՆ» ՍՊԸ-ի կողմից Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի վարչական շենքերի կաթսայատան նոր գազատարի և ջրատարի վերանորոգման շինարարական աշխատանքների հեղինակային հսկողության աշխատանքների իրականացման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով` 273 000 (երկու հարյուր յոթանասուներեք հազար) ՀՀ դրամ («4239 Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդված):
i
2. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2021 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-2 որոշման 1-ին կետը լրացնել 19-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«19) «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» միջոցառման 2021 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 19-ի»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ Ռ. Վարդազարյան
2021թ. մարտի 11
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 11 մարտի 2021 թվական: