ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-13-Ո-15
2021 թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, Կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 706-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 253-Ն որոշումը` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել 2021 թվականի պետական բյուջեով հատկացված «Սոցիալական փաթեթների ապահովում» 1015 ծրագրի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» 12001 միջոցառմամբ նախատեսված`
1) Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 1-ի.
2) Վճռաբեկ դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 2-ի.
3) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 3-ի.
4) Վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 4-ի.
5) Վերաքննիչ վարչական դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 5-ի.
6) Վարչական դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 6-ի.
7) Սնանկության դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 7-ի.
8) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 8-ի.
9) Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 9-ի.
10) Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 10-ի.
11) Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 11-ի.
12) Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 12-ի.
13) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 13-ի.
14) Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 14-ի.
15) Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 15-ի.
16) Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 16-ի.
17) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 17-ի.
18) Դատական կարգադրիչների ծառայության 2021 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 18-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ Ռ. Վարդազարյան
2021թ. մարտի 11
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 11 մարտի 2021 թվական: