ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-8-Ո-11
2021թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
i
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կողմից, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննվող առանձին տեսակի գործերի ցանկը, յուրաքանչյուր դատարանում այդպիսի գործեր քննող դատավորների քանակը և ընտրության կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-48 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) Որոշման 1-ին հավելվածի աղյուսակի «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կողմից, ի լրումն քաղաքացիական մասնագիտացման գործերի, քննվող առանձին տեսակի գործեր» սյունակը լրացնել նոր 5-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«._____________________________________________________________________.
|5.|Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործեր |
._____________________________________________________________________.
«,
2) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան» բաժնի «Օտարերկրյա արբիտրաժի վճիռները ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ գործեր» վերտառությամբ 4-րդ տողից հետո լրացնել նոր տող` հետևյալ բովանդակությամբ.
._____________________________________________________________________.
| |Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման |4|
| |վերաբերյալ գործեր | |
._____________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2021թ. փետրվարի 22
Երևան
Սույն որոշումը հրապարակվել է ԲԴԽ պաշտոնական կայքէջում (www.court.am)` 22 փետրվարի 2021 թվական: