Սեղմել Esc փակելու համար:
ՋԵՐՄՈՑՈՒՄ ԿԱՄ ԲԱՑՕԹՅԱ ԱՃԵՑՎՈՂ ՎԱՐԴԸ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՋԵՐՄՈՑՈՒՄ ԿԱՄ ԲԱՑՕԹՅԱ ԱՃԵՑՎՈՂ ՎԱՐԴԸ, ՄԵԽԱԿԸ, ԿԱԿԱՉ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%115.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

25 դեկտեմբերի 2020 թվականի N 115

 

ՋԵՐՄՈՑՈՒՄ ԿԱՄ ԲԱՑՕԹՅԱ ԱՃԵՑՎՈՂ ՎԱՐԴԸ, ՄԵԽԱԿԸ, ԿԱԿԱՉԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածի ջերմոցում և բացօթյա աճեցվող ծաղիկները` օրինակ վարդ, մեխակ, կակաչ և այլն, համարվում են արդյո՞ք գյուղատնտեսական արտադրանք:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը: Այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ տասը տոկոսը գերազանցելու դեպքում նույն մասով նախատեսված արտոնությունը գործում է միայն գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով: Նույն մասի կիրառության իմաստով` գյուղատնտեսական արտադրանք են համարվում հարկ վճարողի կողմից իրականացված գործողությունների արդյունքում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող, մասնավորապես «զ» պարբերության համաձայն` պարտեզների, խաղողի այգիների, պտղատու այգիների, հատապտղանոցների և ծաղկաբուծության արտադրանքը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ օրենսգրքի 126-րդ հոդվածի կիրառության իմաստով ծաղկաբուծության արտադրանքը (այդ թվում` ջերմոցում կամ բացօթյա աճեցվող վարդը, մեխակը, կակաչը) համարվում է գյուղատնտեսական արտադրանք:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
25.12.2020
N 115
Իրազեկման թերթիկ