ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 155-Ն
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 2-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
i
1. Ուժը կորցրած ճանաչել` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի մարտի 12-ի «Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանում հաշվառման կարգը հաստատելու մասին» N 2-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահ Տ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը` 30 դեկտեմբերի 2020 թվական: