ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 դեկտեմբերի 2020 թվականի N 1357-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի «Լիլիթ Միրզախանյանին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատելու մասին» N 1347-Ա որոշումը «Լիլիթ Միրզախանյանին» բառերից հետո լրացնել «2020 թվականի դեկտեմբերի 15-ից» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. դեկտեմբերի 11
Երևան