Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀՀ ԴԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-81-Ո-175

2020թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով,89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Դատական դեպարտամենտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով` «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում»11018 միջոցառումից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման`

1)»Գրասենյակային նյութեր և հագուստ» /4261/ հոդվածին հատկացնել 11432860 (տասնմեկ միլիոն չորս հարյուր երեսուներկու հազար ութ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ` Դատական դեպարտամենտի և «ԱՌԷԱ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊԸ-ի միջև 2020 թվականի օգոստոսի 20-ին կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՊՁԲ-20/44» ծածկագրով պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրի չկատարված մասով նախատեսված ապրանքների մատակարարման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով.

2)»Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» /4239/ հոդվածին հատկացնել 981600 (ինը հարյուր ութսուն մեկ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ, որից`

ա. Դատական դեպարտամենտի կարիքների համար շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքների (Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի վարչական շենքերի վերանորոգման աշխատանքներ) կատարման նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով` 708000 (յոթ հարյուր ութ հազար) ՀՀ դրամ,

բ. Դատական դեպարտամենտի կարիքների համար շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքների (Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի վարչական շենքերի վերանորոգման աշխատանքներ) հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով`273600 (երկու հարյուր յոթանասուներեք հազար վեց հարյուր) ՀՀ դրամ:

2. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2020 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետով հաստատված 20-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

2020թ. դեկտեմբերի 14

Երևան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
14.12.2020
N ԲԴԽ-81-Ո-175
Որոշում