Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-81-Ն-17

2020 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ ԲԴԽ-59-Ո-Կ-15 և հոկտեմբերի 19-ի թիվ ԲԴԽ-67-Ո-153 որոշումները, Հանրապետության նախագահի 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՆՀ-254-Ա, թիվ ՆՀ-255-Ա և հոկտեմբերի 28-ի թիվ ՆՀ-270-Ա հրամանագրերը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1. Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում) «բաժնի 25-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Հայրապետյան Ջոն Հակոբի» բառերով,

2. Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակի «Խալաթյան Վահե Ռաֆայելի» բառերը փոխարինել «Մեխակյան Հրաչյա Գագիկի» բառերով,

3. Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Հովհաննիսյան Արմեն Արտաշեսի» բառերը փոխարինել «Ղուկասյան Ադրինե Հովհաննեսի» բառերով,

4. Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Ղուկասյան Ադրինե Հովհաննեսի» բառերը հանել,

5. Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Հայրապետյան Ջոն Հակոբի» բառերը հանել,

6. Հավելվածի 12-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)»բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մեխակյան Հրաչյա Գագիկի» բառերը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

2020թ. դեկտեմբերի 14

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը`

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
14.12.2020
N ԲԴԽ-81-Ն-17
Որոշում