Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-66-Ն-13

2020 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Հավելվածի 5-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Նստավայրի անվանում» սյունակի «քաղաք Եղեգնաձոր» բառերը փոխարինել «քաղաքներ Եղեգնաձոր, Մասիս» բառերով, իսկ «Սպասարկման տարածք» սյունակի «Վեդու, Վայքի և Եղեգնաձորի» բառերը փոխարինել «Վեդու, Վայքի, Եղեգնաձորի, Արտաշատի և Մասիսի» բառերով:

2) Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Բաղդասարյան Սուրեն Ժորայի» բառերը հանել:

3) Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Վանաձոր» բառը փոխարինել «Ալավերդի» բառով, «Վանաձորի, Սպիտակի» բառերը փոխարինել «Ալավերդու, Ստեփանավանի և Տաշիրի» բառերով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Բաղդասարյան Սուրեն Ժորայի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

2020 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
15.10.2020
N ԲԴԽ-66-Ն-13
Որոշում