Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԹԻՎ 277 ...

25.12.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.02.1995  -ից մինչեւ   25.12.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 27.11.00 թիվ 778 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 1995 թ. թիվ 71

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԹԻՎ 277 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ու աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 26-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման կարգի և նրանց սոցիալական ապահովության ու արտոնությունների մասին» թիվ 277 որոշման 8-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ`

«Սույն կետը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասով կիրարկել 1996 թվականի հունվարի 1-ից»:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված գումարներից զինծառայողների` այլ բուժհիմնարկներում պրոթեզաօրթոպեդիկ բուժման համար նախատեսված գումարները փոխանցել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.1995
N 71
Որոշում