Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

25 հունիսի 2020 թվականի N 25

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

Հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ մասի և 258-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013թ.-ի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանի կիրառման տեսանկյունից` արդյո՞ք հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող շրջանառության հարկ վճարող ընկերության համար սպառողների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիրը, որն իր մեջ ներառում է նաև հետևյալ ծառայությունները կհամարվի հանրային սննդի ոլորտի գործունեություն.

. Կենդանի երաժշտություն

. Անհատական երաժշտական պատվերների ընդունում

. Անհատական կամ համույթների պարեր

. Նարգիլեի սպասարկում:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 254-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` օրենսգրքի 13-րդ բաժնի կիրառության իմաստով` հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի օտարումը (այդ թվում` առաքմամբ) և (կամ) սպառման կազմակերպումը: Այդ գործունեությունը ներառում է նաև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, մասնավորապես` սպասարկումը, մուտքի թույլտվությունը,

i

- 258-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է 6 տոկոս դրույքաչափով, իսկ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից «-ում կիրառվող` տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող` այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտների մասով` 20 տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթները:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ գործունեությունը հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն համարելու համար հիմք է ընդունվում ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված բնորոշումը: Տեղեկացնում ենք, որ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից, այդ թվում` խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և ծառայությունների մատուցումից (գրությամբ նշված դեպքում` կենդանի երաժշտության, պարային ելույթների, ծխամորճի տրամադրման դիմաց) ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը ենթակա է հաշվարկման 6% դրույքաչափով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
25.06.2020
N 25
Իրազեկման թերթիկ