ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 սեպտեմբերի 2020 թվականի N 1491-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի 1408-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա վճարների չափերը սահմանելու մասին» N 1408-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. սեպտեմբերի 11
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 11 սեպտեմբերի 2020 թվական: