Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-52-Ո-113

2020 թ.

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ԵՎ ԹԵՄԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Արդարադատության ակադեմիայում դատական կարգադրիչների 2021 թվականի ուսուցման ծրագրերում ներառման նպատակով Արդարադատության ակադեմիայի ռեկտորին ներկայացնել վերապատրաստման առարկայական կուրսերի և թեմաների վերաբերյալ առաջարկություններ` համաձայն հավելված 1-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

2020թ. օգոստոսի 6

ք. Երևան

 

Հավելված 1

Բարձրագույն դատական խորհրդի

2020թ. օգոստոսի 6-ի

թիվ ԲԴԽ-52-Ո-113 որոշման

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ԵՎ ԹԵՄԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Բարեվարքություն,

2. Հիգիենա,

3. Առաջին բուժօգնություն,

4. Էթիկետ,

5. Միջանձնային հարաբերությունների հոգեբանական ասպեկտները, ինքնակառավարման վերահսկողության առանձնահատկությունները և ներազդման հոգեբանությունը,

6. Էքստրեմալ իրավիճակների հոգեբանություն,

7. Կառավարման հմտություններ,

8. Իրավաբանական գրագրություն և փաստաթղթերի վարման կանոններ,

9. Շարային պատրաստվածություն,

10. Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառում, գազային ատրճանակի և կարճափող հրազենի կիրառման հմտություններ,

11. Դատական կարգադրիչների գործողությունները դատարաններում արտակարգ իրավիճակներ առաջանալու դեպքում:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
06.08.2020
N ԲԴԽ-52-Ո-113
Որոշում