041.0488.030701
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2001 թվականի N 488
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերը, բժշկական նշանակության առարկաներն ու բժշկական սարքավորումները վերագնահատելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`
Ա. Ղուկասյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (հանձնաժողովի
նախագահ)
Ս. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և
մարդասիրական օգնության ծրագրերի վարչության
գլխավոր մասնագետ
Վ. Շահինյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի
վարչության գլխավոր մասնագետ
Է. Թորոսյան - «Մեդտեխնիկա պլյուս» ՓԲԸ-ի տնօրեն
Մ. Վարդանյան - «Արֆարմացիա» ՓԲԸ-ի տնօրեն
Ա. Միրզոյան - «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական
կենտրոն» ՓԲԸ-ի դեղերի փորձաքննության և
դեղագործունեությամբ զբաղվողների մոնիթորինգի
բաժնի փորձագետ
Ա. Մեսրոպյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական
ծառայության աշխատակազմի հարկային վարչարարության
կատարելագործման վարչության ուղղակի հարկերի
վարչարարության բաժնի պետ
Ն. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի
ֆինանսավորման ծրագրավորման վարչության գլխավոր
մասնագետ
Վ. Վարդանյան - ՀՀ առողջապահության նախարարության միջազգային կապերի
բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
(կազմը փոփ. 21.02.03 թիվ 69-Ա, 15.06.04 թիվ 388-Ա, 28.12.05 թիվ 1021-Ա որոշումներ)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի ապրիլի 26-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 229 որոշումը: