Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.05.1995  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 1995 թ. թիվ 296

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով կարգավորվող գների և սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. 1995 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել 540 դրամ:

Նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով չվարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողներին փաստացի վճարվող աշխատավարձերը (ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունները) ավելացնել 430 դրամի չափով:

Ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը սահմանել`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 3,19 դրամ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`

36-ժամյա աշխատանքային շաբաթ` 3,51 դրամ.

30-ժամյա աշխատանքային շաբաթ` 4,20 դրամ:

/1 կետն ուժը կորցրել է 29.12.95 թիվ 367 ՀՀ վարչապետի որոշում/

2. Նվազագույն աշխատավարձի նկատմամբ 1,0-ից մինչև 6,8 պատիկ գործակցով վարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերին սահմանել լրացուցիչ հավելումներ, համաձայն հավելվածի:

/2 կետն ուժը կորցրել է 29.12.95 թիվ 367 ՀՀ վարչապետի որոշում/

3. Չաշխատող և կենսաթոշակ չստացող անձանց աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարներին, ինչպես նաև աշխատողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին տրվող փոխհատուցման գումարներին սահմանել հավելում` 430 դրամի չափով:

/3 կետն ուժը կորցրել է 29.12.95 թիվ 367 ՀՀ վարչապետի որոշում/

4. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բոլոր տեսակի կենսաթոշակների փաստացի վճարվող չափերին (ծնողազուրկ յուրաքանչյուր երեխային տրվող կենսաթոշակին) սահմանել 430 դրամի չափով հավելում` այն ավելացնելով կենսաթոշակին:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բոլոր տեսակի կենսաթոշակների փաստացի վճարվող չափերին սահմանել 430 դրամի չափով հավելում` այն ավելացնելով կենսաթոշակին:

Այն անձանց, ովքեր միաժամանակ կենսաթոշակ են ստանում սոցիալական ապահովության և այլ մարմիններից, կենսաթոշակին սահմանված հավելումը տրվում է այն մարմնի կողմից, որտեղից կենսաթոշակառուն ստանում է աշխատանքային տարիքային, աշխատանքային հաշմանդամության կամ երկարամյա ծառայության կենսաթոշակ:

5. Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների կրթաթոշակի չափը սահմանել 2215 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողների համար` 2263 դրամ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների) սովորողների կրթաթոշակի չափը` 2120 դրամ, 10 ամսից պակաս ուսման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողների կրթաթոշակի չափը` 2070 դրամ:

Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների քննաշրջանի արդյունքով միայն «գերազանց» գնահատականներ ունեցող ուսանողների կրթաթոշակը սահմանել 2310 դրամ: Անկախ գերատեսչական համակարգից, ասպիրանտների կրթաթոշակը սահմանել 2830 դրամ, իսկ դոկտորանտներինը` 3430 դրամ:

/5 կետն ուժը կորցրել է 29.12.95 թիվ 367 ՀՀ վարչապետի որոշում/

6. Պետական բուհերի և միջնակարգ մասնագիտական հաստատությունների (այդ թվում` քոլեջների) բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող և ուսանողներին և սովորողներին վճարել ամսական 540 դրամի չափով նպաստ` ուսումնական հաստատությունների հաշվին:

/6 կետն ուժը կորցրել է 29.12.95 թիվ 367 ՀՀ վարչապետի որոշում/

7. Մինչև 17 տարեկան (պետպատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավելի ուսման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափերը սահմանել.

նպաստի իրավունք ունեցող`

առաջին երեխայի համար` 870 դրամ.

երկրորդ երեխայի համար`965 դրամ.

երրորդ երեխայի համար` 1058 դրամ.

չորրորդ երեխայի համար` 1160 դրամ.

հինգերորդ և յուրաքանչյուր

հաջորդ երեխայի համար` 1254 դրամ:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում նշված նպաստի չափը սահմանել.

նպաստի իրավունք ունեցող`

առաջին երեխայի համար` 957 դրամ.

երկրորդ երեխայի համար` 1062 դրամ.

երրորդ երեխայի համար` 1164 դրամ.

չորրորդ երեխայի համար` 1276 դրամ.

հինգերորդ և յուրաքանչյուր

հաջորդ երեխայի համար` 1380 դրամ:

/7 կետն ուժը կորցրել է 29.12.95 թիվ 367 ՀՀ վարչապետի որոշում/

8. Մինչև երեխայի 2 տարին լրանալը նրա խնամքի համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամսական նպաստի չափն ավելացնել 430 դրամով` այն սահմանելով 1300 դրամ:

/8 կետն ուժը կորցրել է 29.12.95 թիվ 367 ՀՀ վարչապետի որոշում/

9. Մինչև 17 տարեկան (պետպատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավելի ուսման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստի չափն ավելացնել 430 դրամով` այն սահմանելով 1300 դրամ:

/9 կետն ուժը կորցրել է 29.12.95 թիվ 367 ՀՀ վարչապետի որոշում/

10. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխայի խնամքի համար վճարվող ամսական նպաստի չափն ավելացնել 430 դրամով` այն սահմանելով 1300 դրամ:

/10 կետն ուժը կորցրել է 29.12.95 թիվ 367 ՀՀ վարչապետի որոշում/

11. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 3200 դրամ:

/11 կետն ուժը կորցրել է 29.12.95 թիվ 367 ՀՀ վարչապետի որոշում/

12. Նպաստառու գործազուրկների նպաստների փաստացի վճարվող չափերին սահմանել հավելում` 430 դրամի չափով:

13. Ձեռնարկություններում (անկախ սեփականության ձևից) աշխատողների աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է ձեռնարկությունների սեփական եկամուտների հաշվին:

/13 կետն ուժը կորցրել է 29.12.95 թիվ 367 ՀՀ վարչապետի որոշում/

14. 1995 թվականի հունիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» թիվ 166 որոշման 1-ին, 2, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 13-րդ կետերը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1995 թ.

մայիսի 30-ի թիվ 296 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ 1,0-6,8 ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿՑՈՎ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ

 

--------------------------------------------------------------------------

                     Նոր նվազագույն  

                     աշխատավարձի նկատմամբ                       Ընդամենը

 Բազմապատիկ          հաշվարկված պաշտոնային     Հավելման չափը   աշխատավարձը

  գործակիցը          դրույքաչափը (դրամ)           (դրամ)         (դրամ)

--------------------------------------------------------------------------

     1                       2                      3              4

--------------------------------------------------------------------------

   1.0                     540                   2000            2540

   1.1                     594                   1966            2560

   1.2                     648                   1927            2575

   1.3                     702                   1888            2590

   1.4                     756                   1854            2610

   1.5                     810                   1815            2625

   1.6                     864                   1776            2640

   1.7                     918                   1742            2660

   1.8                     972                   1708            2680

   1.9                    1026                   1669            2695

   2.0                    1080                   1630            2710

   2.1                    1134                   1596            2730

   2.2                    1188                   1557            2745

   2.3                    1242                   1518            2760

   2.4                    1296                   1484            2780

   2.5                    1350                   1445            2795

   2.6                    1404                   1406            2810

   2.7                    1458                   1372            2830

   2.8                    1512                   1333            2845

   2.9                    1566                   1294            2860

   3.0                    1620                   1260            2880

   3.1                    1674                   1221            2895

   3.2                    1728                   1187            2915

   3.3                    1782                   1148            2930

------------

   3.4                    1836                   1109            2945

   3.5                    1890                   1075            2965

   3.6                    1944                   1036            2980

   3.7                    1998                   1002            3000

   3.8                    2052                    963            3015

   3.9                    2106                    924            3030

   4.0                    2160                    890            3050

   4.1                    2214                    851            3065

   4.2                    2268                    812            3080

   4.3                    2322                    773            3095

   4.4                    2376                    734            3110

   4.5                    2430                    695            3125

   4.6                    2484                    656            3140

   4.7                    2538                    622            3160

   4.8                    2592                    583            3175

   4.9                    2646                    544            3190

   5.0                    2700                    510            3210

   5.1                    2754                    481            3235

   5.2                    2008                    447            3255

   5.3                    2862                    418            3200

   5.4                    2916                    384            3300

   5.5                    2970                    355            3325

   5.6                    3024                    326            3350

   5.7                    3078                    292            3370

   5.8                    3132                    263            3395

   5.9                    3186                    234            3420

   6.0                    3240                    200            3440

   6.1                    3294                    171            3465

   6.2                    3348                    137            3485

   6.3                    3402                    108            3510

   6.4                    3456                     84            3540

   6.5                    3510                     60            3570

   6.6                    3564                     41            3605

   6.7                    3618                     27            3645

   6.8                    3672                      8            3680

 

--------------------------------

*) Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հանրակրթական դպրոցներում, հատուկ օժանդակ գիշերօթիկ դպրոցներում ու մանկատներում աշխատող մանկավարժների աշխատավարձերին ավելացնել Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թ. նոյեմբերի 24-ի հրամանագրի 2-րդ կետով սահմանված հավելումը` 120 դրամի չափով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.1995
N 296
Որոշում