(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 մայիսի 1995 թ. թիվ 286
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների թիվ 183 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումը`
Կարգի 2-րդ գլխի 6-րդ կետից հետո ավելացնել նոր 7-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ`
«7. Ինքնուրույն հաշվեկշիռ չունեցող «փոքր» օբյեկտների պարտքերը հաշվարկվում են վերադասի կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Օբյեկտի գնահատված արժեքի մեջ այդ գումարները չեն մտցվում, այլ փոխանցվում են իրավահաջորդին (գնորդին)` այդ մասին նշելով սեփականաշնորհման պայմանագրում»:
2. Այս կապակցությամբ կարգի 7-17-րդ կետերը համարել համապատասխանաբար 8-18-րդ կետեր: