Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-32-Ն-7

2020 թ.

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 9-րդ մասը և ղեկավարվելով 89-րդ հոդվածի 2-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել

1) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու առաջադրող հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները` համաձայն հավելված 1-ի:

2) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության նպատակով թեկնածուներ առաջադրելու համար իրականացվող մրցույթի անցկացման կարգը և մանրամասները` համաձայն հավելված 2-ի:

3) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության նպատակով մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու մանրամասները` համաձայն հավելված 3-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի առաջին կազմի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ընտրության նպատակով`

1) մրցութային հանձնաժողովը ձևավորվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռօրյա ժամկետում.

2) մրցույթի մասին հայտարարությունը տրվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկշաբաթյա ժամկետում:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

2020թ. հունիսի 3

Երևան

 

Հավելված 1

Բարձրագույն դատական խորհրդի

2020 թ. հունիսի 3-ի

թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշման

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ նաև` Ընդհանուր ժողովի Հանձնաժողով) դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու (այսուհետ նաև` Թեկնածու) առաջադրելու համար հասարակական կազմակերպություններին (այսուհետ նաև` Կազմակերպություն) ներկայացվող պահանջները, մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

2. Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու առաջադրելու համար Կազմակերպությանը ներկայացվում են հետևյալ պահանջները.

1) Կազմակերպությունը պետք է գրանցված լինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում,

2) Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության նպատակով մրցույթին (այսուհետ նաև` Մրցույթ) նախորդող առնվազն հինգ տարիների ընթացքում Կազմակերպության կանոնադրական նպատակները պետք է ներառած լինեն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության կամ դատական իշխանության գործունեության ոլորտները:

3. Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրելիս Կազմակերպությունը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

1) Կազմակերպության կողմից Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության նպատակով մրցութային հանձնաժողովին (այսուհետ` Մրցութային հանձնաժողով) հասցեագրված դիմում, որը պետք է ստորագրված լինի Կազմակերպության նախագահի կողմից և իր մեջ ներառի տեղեկություններ Կազմակերպության գտնվելու վայրի, ծանուցման համար էլեկտրոնային փոստի, թեկնածուի մասին: Դիմումը պետք է ներառի նաև Կազմակերպության տեղեկացված լինելու և համաձայնության վերաբերյալ նշում` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված կարգավորումների և Կազմակերպության վերաբերյալ տեղեկությունները դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու պահանջների մասին.

2) Կազմակերպության պետական գրանցման վկայականի, կանոնադրության և դիմելուն նախորդող հինգ տարիների գործունեության տարեկան հաշվետվությունների պատճենները.

3) Թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն.

4) Թեկնածուի 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար.

5) Թեկնածուի կենսագրությունը և ծավալած գործունեության վերաբերյալ տեղեկությունները.

6) Թեկնածուի գրավոր համաձայնությունը` Կազմակերպության կողմից որպես թեկնածու առաջադրվելու և իր վերաբերյալ ներկայացված տեղեկությունները «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված կարգավորումների պահանջներին համապատասխան դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու մասին.

7) նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումների բացակայության և Թեկնածուի` որևէ կուսակցության անդամ չլինելու մասին.

8) բարձրագույն իրավաբանական կրթության` պահանջվող որակավորման աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ.

9) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ.

10) իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը կամ պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում` աշխատանքային պարտականությունները հավաստող պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր.

11) համաձայնություն` Թեկնածուի վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, Թեկնածուին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ ստանալու մասին:

4. Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված` հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների տված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ): Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքն ստուգվում է կրթության և գիտության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի սահմանած կարգով:

 

Հավելված 2

Բարձրագույն դատական խորհրդի

2020 թ. հունիսի 3-ի

թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշման

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության նպատակով Թեկնածուներ առաջադրելու համար մրցույթ անցկացնելու հետ կապված հարաբերությունները և մանրամասները:

2. Սույն կարգով կարգավորվում են նաև Մրցույթն անցկացնելուց հետո Ընդհանուր ժողով Թեկնածուներ ներկայացնելու, իսկ Ընդհանուր ժողովի կողմից Թեկնածուներ չընտրվելու դեպքում` Բարձրագույն դատական խորհրդի կողմից Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրելու մանրամասները:

3. Մրցույթն իրականացվում է Կազմակերպությունների և նրանց կողմից առաջադրված թեկնածուների իրավահավասարության և Մրցույթի հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

 

2. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

4. Մրցութային հանձնաժողովի կազմավորվելուց հետո մեկօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր անդամների ընտրությունից առնվազն երեսուն օր առաջ, Դատական դեպարտամենտը հայտարարում է Մրցույթ:

5. Մրցույթի մասին հայտարարությունն առնվազն ներառում է`

1) Մրցույթը հայտարարող մարմնի անվանումը.

2) պաշտոնի անվանումը, որի համալրման նպատակով հայտարարվել է մրցույթը.

3) Կազմակերպություններին ներկայացվող պահանջները, որոնք կարող են Մրցույթին մասնակցելու համար թեկնածու առաջադրել.

4) Թեկնածուին ներկայացվող պահանջները.

5) Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

6) Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման եղանակը, վայրը և վերջնաժամկետները:

6. Մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում:

 

3. ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ

 

7. Ի թիվս սույն որոշմամբ սահմանված պահանջների` որպես Թեկնածու կարող է առաջադրվել այն իրավաբանը, ով օժտված է բարձր մասնագիտական որակներով, ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն, որևէ կուսակցության անդամ չէ, և նրա նկատմամբ առկա չեն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները:

8. Մրցույթի մասին հայտարարության հրապարակման պահից Թեկնածու կարող է առաջադրվել 10-օրյա ժամկետում:

9. Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են առձեռն կամ փոստով:

10. Յուրաքանչյուր Կազմակերպություն կարող է առաջադրել մեկական Թեկնածու:

11. Թեկնածու առաջադրելուց հետո Կազմակերպության վերաբերյալ տեղեկությունները և Թեկնածուի կենսագրությունը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում ոչ ուշ, քան սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող օրը:

 

4. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

12. Մրցույթն իրականացվում է Թեկնածուների և նրանց առաջադրած Կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերի` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով և սույն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանության ստուգմամբ:

13. Թեկնածու առաջադրելու ժամկետը լրանալուց հետո մեկօրյա ժամկետում Մրցութային հանձնաժողովը ստուգում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն որոշման Հավելված 1-ով սահմանված պահանջներին:

14. Փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում Մրցութային հանձնաժողովը որոշմամբ վերադարձնում է դրանք` սահմանելով երկօրյա ժամկետ` դրանք շտկելու և կրկին ներկայացնելու համար: Որոշումը ուղարկվում է նախապես տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին: Դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերի թերությունները սահմանված ժամկետում չշտկելու, ինչպես նաև փաստաթղթերի անհամապատասխանության դեպքերում Մրցութային հանձնաժողովը որոշում է կայացնում ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանության հիմքով դիմումի ընդունումը մերժելու մասին:

15. Մրցութային հանձնաժողովը փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետին հաջորդող հնգօրյա ժամկետում կայացնում է որոշում` Մրցույթի արդյունքներն ամփոփելու և Ընդհանուր ժողով Թեկնածուներ ներկայացնելու կամ Մրցույթը չկայացած ճանաչելու մասին:

16. Մրցույթը չկայացած է ճանաչվում, եթե

1) որևէ Թեկնածու չի առաջադրվել կամ առաջադրվել է սահմանված ժամկետի ավարտից հետո կամ որևէ Թեկնածու չի համապատասխանում սույն որոշմամբ և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված պահանջներին.

2) Թեկնածու առաջադրող բոլոր Կազմակերպությունները սահմանված ժամկետում չեն շտկել փաստաթղթերում առկա անհամապատասխանությունները:

17. Մրցույթը չկայացած ճանաչելու հիմքերի առկայության դեպքում Մրցութային հանձնաժողովն անհապաղ, բայց ոչ ուշ, քան հաջորդ օրը որոշում է կայացնում Մրցույթը չկայացած ճանաչելու մասին: Մրցույթը չկայացած ճանաչելու մասին որոշումը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում:

18. Մրցույթի արդյունքներն ամփոփելու և Ընդհանուր ժողով Թեկնածուներ ներկայացնելու որոշում կայացվելու դեպքում` որոշումը, Կազմակերպության և Թեկնածուների վերաբերյալ Մրցութային հանձնաժողովում առկա փաստաթղթերը, ներառյալ` Մրցութային հանձնաժողովի գործունեության ընթացքում ստացված տեղեկությունները, անհապաղ ուղարկվում են Ընդհանուր ժողովին:

 

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՉԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

 

19. Ընդհանուր ժողովի կողմից Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի պաշտոնը թափուր մնալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի անդամ չընտրվելու դեպքում անդամի ընտրությունն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից` տասնօրյա ժամկետում:

20. Ընդհանուր ժողովի կողմից սահմանված ժամկետում Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ չընտրելու դեպքում, Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրություն իրականացնելու համար, այդ ժամկետին հաջորդող օրը Դատական դեպարտամենտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն` Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ առաջադրելու նպատակով:

21. Նոր Թեկնածուների առաջադրումն իրականացվում է հայտարարության հրապարակման օրվանից եռօրյա ժամկետում` կից ներկայացնելով սույն որոշման Հավելված 1-ով նախատեսված փաստաթղթերը:

22. Բարձրագույն դատական խորհուրդն Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Ընդհանուր ժողով ներկայացված, ինչպես նաև նոր առաջադրված թեկնածուներից:

23. Ընդհանուր ժողովներ կայացված թեկնածուն չի կարող Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրվել, եթե նա կամ իրեն առաջադրած Կազմակերպությունը մինչև ընտրությունը հետ է կանչել նրա թեկնածությունը:

 

Հավելված 3

Բարձրագույն դատական խորհրդի

2020 թ. հունիսի 3-ի

թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշման

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության նպատակով Մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով կարգավորվում են նաև Մրցութային հանձնաժողովի կազմավորման և գործունեության մանրամասները:

3. Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրությունն իրականացվում է Մրցույթի միջոցով, որը կազմակերպում և անցկացնում է Մրցութային հանձնաժողովը:

4. Մրցութային հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, սույն որոշմամբ և այլ իրավական ակտերով

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

5. Մրցութային հանձնաժողովը կազմված է 3 անդամից:

6. Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալը, Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների երկու ղեկավարներ:

7. Մրցութային հանձնաժողովի անհատական կազմն ընտրվում և հաստատվում է Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով:

8. Մրցութային հանձնաժողովի որևէ անդամի Մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցության անհնարինության դեպքում Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով Մրցութային հանձնաժողովի կազմում տեղի է ունենում փոփոխություն համարժեք անդամով:

9. Մրցութային հանձնաժողովը կազմավորվում է Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի պաշտոնը թափուր մնալու օրվանից եռօրյա ժամկետում:

10. Մրցութային հանձնաժողովի գործունեության ժամանակահատվածում Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի մյուս պաշտոնը թափուր դառնալու դեպքում Մրցութային հանձնաժողովը կազմակերպում և անցկացնում է նաև այդ պաշտոնի համար թեկնածուի ընտրության մրցույթ:

 

3. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Մրցութային հանձնաժողովը`

1) կազմակերպում և անցկացնում է Մրցույթը.

2) ըստ անհրաժեշտության` հարցումներ է կատարում համապատասխան մարմիններին և կազմակերպություններին.

3) ամփոփում է Մրցույթի արդյունքները.

4) Մրցույթի արդյունքում ընտրված թեկնածուին ներկայացնում է Ընդհանուր ժողով:

 

4. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

12. Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալն ի պաշտոնե Մրցութային հանձնաժողովի նախագահն է:

13. Մրցութային հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է Մրցութային հանձնաժողովի նիստերը.

2) հաստատում է Մրցութային հանձնաժողովի նիստի օրակարգը.

3) ստորագրում է Մրցութային հանձնաժողովի որոշումները և նիստերի արձանագրությունները.

4) իրականացնում է Մրցութային հանձնաժողովի գործառույթների ապահովմանն ուղղված այլ գործողություններ:

14. Մրցութային հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է Մրցութային հանձնաժողովի աշխատանքներին և դրանցում անցկացվող քվեարկությանը.

2) ուսումնասիրում է Մրցութային հանձնաժողով ներկայացված փաստաթղթերը.

3) ստորագրում է Մրցութային հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումները.

4) ծանոթանում է նիստերի արձանագրություններին և ստորագրում դրանք.

5) իրականացնում է Մրցութային հանձնաժողովի գործառույթների ապահովմանն ուղղված այլ գործողություններ:

 

5. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Մրցութային հանձնաժողովն ընդունում է որոշումներ:

16. Մրցութային հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են Մրցութային հանձնաժողովի բոլոր անդամները:

17. Որոշումներն ընդունվում են նիստերի ընթացքում` բաց քվեարկությամբ, Մրցութային հանձնաժողովի անդամների ձայների առնվազն 2/3-ով:

18. Մրցութային հանձնաժողովի որոշումն ուղարկվում է Կազմակերպության տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով` որոշումը կայացնելուց հետո մեկօրյա ժամկետում:

19. Բացառիկ հանգամանքներով պայմանավորված` Մրցութային հանձնաժողովի նիստը կարող է անցկացվել հեռավար` տեսաձայնային կամ էլեկտրոնային այլ հաղորդակցության միջոցների կիրառմամբ:

20. Մրցութային հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Նիստի արձանագրությունը ստորագրում են նիստին ներկա Մրցութային հանձնաժողովի բոլոր անդամները:

 

6. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

21. Մրցութային հանձնաժողովի գործունեությունն ապահովում է քարտուղարությունը, որի գործառույթներն իրականացնում է Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը:

22. Քարտուղարությունն ապահովում է`

1) Մրցութային հանձնաժողովի կազմակերպատեխնիկական աշխատանքների իրականացումը.

2) Մրցութային հանձնաժողովի անդամների տեղեկացումը Մրցութային հանձնաժողովի նիստերի անցկացման մասին.

3) Մրցութային հանձնաժողովի նյութերի փոխանցումը Մրցութային հանձնաժողովի անդամներին.

4) Մրցութային հանձնաժողովի նիստերի արձանագրումը և արձանագրությունների պահպանումը.

5) Մրցութային հանձնաժողովի գործառույթների հետ կապված այլ գործողությունների կատարումը:

 

7. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

23. Մրցութային հանձնաժողովի գործունեությունը դադարում է Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թափուր պաշտոնը Ընդհանուր ժողովի կամ Բարձրագույն դատական խորհրդի կողմից համալրվելու պահից:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
03.06.2020
N ԲԴԽ-32-Ն-7
Որոշում