Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-1-Ո-1

2018 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 19-րդ մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված և ընդունման ենթակա իրավական ակտերն ընդունելու ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2018 թ. ապրիլի 9

ք. Երևան

 

Հավելվելված

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018 թ. ապրիլի 9-ի

թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ

 

._________________________________________________________________________.

|   |«ՀՀ դատական   |   Բարձրագույն դատական խորհրդի որոշման      |Իրավական |

|   |օրենսգիրք» ՀՀ |                անվանումը                   |ակտն ըն- |

|   |սահմանադրական |                                            |դունելու |

|   |օրենքի հոդվածը|                                            |վերջնա-  |

|   |              |                                            |ժամկետը  |

|___|______________|____________________________________________|_________|

|1. |18-րդ հոդվածի |Դատական իշխանության պաշտոնական կայքի վարման |2020 թ.  |

|   |3-րդ մաս      |կարգը և  կայքում զետեղվող այլ տեղեկատվության|հուլիսի 1|

|   |              |ցանկը սահմանելու մասին                      |         |

|___|______________|____________________________________________|_________|

|2. |11-րդ հոդվածի |Դատական իշխանության պաշտոնական կայքում գործի|2020 թ.  |

|   |9-րդ մաս      |և  դրա ընթացքի վերաբերյալ հրապարակման ենթակա|հուլիսի 1|

|   |              |տեղեկությունների ցանկը և  հրապարակման կարգը |         |

|   |              |սահմանելու մասին                            |         |

|___|______________|____________________________________________|_________|

|3. |61-րդ հոդվածի |Դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ   |2020 թ.  |

|   |4-րդ մաս      |պայմանավորված` լրացուցիչ օգնական և  գործավար|հունիսի 1|

|   |              |ներգրավելու դեպքերը և  կարգը սահմանելու     |         |

|   |              |մասին                                       |         |

|___|______________|____________________________________________|_________|

|4. |89-րդ հոդվածի |Դատարան փաստաթղթերի հանձնման, ըստ տեսակների`|2020 թ.  |

|   |1-ին մասի     |գործերի դասակարգման և  դատարանների          |սեպտեմ-  |

|   |23-րդ կետ     |գործավարության այլ կանոնները հաստատելու     |բերի 1   |

|   |              |մասին                                       |         |

|___|______________|____________________________________________|_________|

|5. |89-րդ հոդվածի |Դատարանի նիստերի դահլիճի և  դատավորի        |2020 թ.  |

|   |1-ին մասի     |աշխատասենյակի տիպային կահավորման            |մայիսի 1 |

|   |26-րդ կետ     |նկարագրությունը սահմանելու մասին            |         |

|___|______________|____________________________________________|_________|

|6. |89-րդ հոդվածի |Գործերի քննության միջին տևողության          |2020 թ.  |

|   |1-ին մասի     |ուղենիշային ժամկետները` ըստ գործերի առանձին |նոյեմբերի|

|   |28-րդ կետ     |տեսակների և  բարդության սահմանելու մասին    |1        |

|___|______________|____________________________________________|_________|

|7. |89-րդ հոդվածի |Դատավորի ծանրաբեռնվածությունը հաշվարկելու   |2020 թ.  |

|   |1-ին մասի     |կարգը, ինչպես նաև  դատավորի                 |նոյեմբերի|

|   |29-րդ կետ     |ծանրաբեռնվածության չափորոշիչները սահմանելու |1        |

|   |              |մասին                                       |         |

|___|______________|____________________________________________|_________|

|8. |(8-րդ կետն ուժը կորցրել է 30.04.2020 ԲԴԽ-24-Ո-54 որոշում)            |

|___|______________|____________________________________________|_________|

|9. |(9-րդ կետն ուժը կորցրել է 30.04.2020 ԲԴԽ-24-Ո-54 որոշում)            |

._________________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 14.02.2019 ԲԴԽ-10-Ո-40, 02.03.2020 ԲԴԽ-6-Ո-12 30.04.2020 ԲԴԽ-24-Ո-54 որոշումներ)

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
09.04.2018
N ԲԴԽ-1-Ո-1
Որոշում