Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՐՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԶԻՆԾԱՌԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԱՐՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՅ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.05.1994  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մայիսի 1994 թ. թիվ 229

 

i

ՇԱՐՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Շարքային անձնակազմի հաշմանդամ զինծառայողների և այդ անձնակազմի զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների կենսաթոշակների վերահաշվարկման և վճարման միասնական կարգ սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

i

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը և պաշտպանության նախարարությանը` մինչև 1994 թվականի հուլիսի 1-ը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան համատեղ վերահաշվարկել շարքային անձնակազմի հաշմանդամ զինծառայողների և այդ անձնակազմի զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների` նախկին օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակները:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` մշակել սույն որոշման 1-ին կետում նշված կենսաթոշակառուների գործերը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության համակարգից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հանձնելու կոնկրետ մեխանիզմ և մինչև 1994 թվականի սեպտեմբերի 1-ը ավարտել դրանց հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` 1994 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև տարեվերջ ապահովել շարքային անձնակազմի հաշմանդամ զինծառայողների և այդ անձնակազմի զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների վերահաշվարկված կենսաթոշակների վճարումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար բյուջեով հաստատված միջոցների հաշվին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.05.1994
N 229
Որոշում